Նիկոլը հայտարարել է՝ միասնականությունը Հայաստանում բովանդակությունից զրկված, դատարկ արտահայտություն է, իսկ միասնությունն առանց նպատակի դատարկ խոսք է:
Հիմա Նիկոլի ասածը ո՞րն է: Նիկոլը սա ասել է ձայնի այնպիսի տոնայնությամբ, որ ստեղծվել է տպավարություն, թե ուրախ է: Բայց ինչո՞ւ պետք է ուրախ չլինի. միասնականություն լիներ, Նիկոլը վաղուց իր աթոռին չէր լինի, եթե ժողովուդրը միասնաբար ոտքի կագներ, ՔՊ-ական գոյանքները պետություն չէին ներկաայցնի: Վեջապես եթե միասնականություն լիներ, Արցախն Ադրբեջանի, իսկ Հայաստանն էլ ապագա «Արևմտյան Ադրբեջանի» չէին վերածվի:
Իշխող ուժի ու անձամբ Նիկոլի պարտքն է գեներացնել այնպիսի իդեա, որը կհամախմբի հանրության բոլոր շերտերին: Նիկոլն այս ուղղությամբ կարծես թե քայլեր անում է. նրա փիլիսոփայության գագաթն է դարձել «Որտեղ հաց, այնտեղ կաց»-ը. Նիկոլն առաջարկում է մոռանալ սեփական դեմքն ու գույնը, ձուլվել թյուրքական աշխարհին, որ հացը պակասություն չանի: Ինքն իր մուրազին կարծես թե հասել է, հիմա փորձում է օգնել, որ հայ ժողովուրդը հասնի: Հենց դրա համար էլ Արցախը զոհաբերեց թուրքերին, որ կարողանա մնալ այնտեղ, որտեղ հացի առատություն է՝ վարչապետի աթոռին:
Բայց Նիկոլը չի հասկանում, որ թուրքերը վաղ թե ուշ քթով են բերելու կերածը՝ Իլհամի կվադրոբերը դարձնելով: