Քննչական կոմիտեի նախագահ Քյարամյան Արգիշտիկը Հ1-ի Պետոյի եթերում Հայաստանում հանցագործությունների թվի աճը պայմանավորել է երկու հանգանանքով՝ Քրեական դատավարության նոր օրենսգրքի կիրարկմամբ, որի արդյունքում փոխվել են իրավակարգավորումներ (նյութերի նախապատրաստման փուլ այլևս չկա), ինչպես նաև իրավապահ համակարգի նկատմաբ բարձրացած հանրային վստահության մակարդակով:
Գուցե առաջինի դեպքում Նիկոլի քաղաքական շահերը սպասարկող ՔԿ ղեկավարի ասածներում կա ճշմարտության հատիկ, բայց ահա նրա մատնանշած երկրորդ պատճառը բացարձակապես չի կարող համապատասխանել ներկայիս հայ իրականությունից բխող այն ռեալներին, որոնք Նիկոլն անձամբ է այլասերել:
Իրականում իրավապահ համակարգի նկատմամբ հանրային վստահության մակարդակը միայն ընկել է, ինչը, իհարկե, ցավալի, բայց անվիճելի իրողություն է: Ընդհակառակը՝ հանցագործությունների իրական թվի համեմատությամբ քաղաքացիների դիմումների քանակն է չնչին, և եթե նույնիսկ այս դեպքում այդ դիմումների ծավալը հսկայական է, ինչպես վստահեցրել է Քյարամյան Արգիտիկը, ապա նշանակում է, որ իրավիճակն իսկպաես անմխիթար է, աղետալի:
Բայց Նիկոլը գոհ է ՔԿ-ի աշխատանքից՝ անկախ նրանից, թե որքան է իրականում կազմում Հայաստանում հանցավորության մակարդկը. կարևոր գործառույթը ՔԿ-ն լավ է իրականացնում՝ հարկ եղած դեպքում ընդդիմադիրների վրա գործեր «կարելով» ու Նիկոլի համար քաղաքական խնդիր լուծելով: