Խանումյան Հայկոն, մեկնաբանելով Սյամոյի կանխատեսումներն ու  փորձելով հիմնավորել, թե ինչու են թուրքերը ցանկանում հենց Մեղրիով ստանալ միջանցք, ասել էր, թե պատճառն այն է, որ այդ ուղին Վրաստանի ճանապարհից 30 կմ կարճ է, ինչպես նաև եղնակային պայմաններն ավելի բարենպաստ են:

Իրականում, սակայն թե՛ Սյամոյի, թե՛ Խանումյան Հայկոյի «վերլուծությունը» բացարձակ մարազմատիկ է. Միջին Ասիայից մինչև Թուրքիա ձգվող ճանապարհը, իսկ Մեղրիով անցնելիք ճանապարհը հենց նման մասշտաբի երթուղու մաս է լինելու, հազարավոր կիլոմետրեր է կազմում, ուստի չի կարող այդքանի մեջ 30կմ-ը եղանակ փոխել կամ ասենք տեսանելիորեն ազդել տարանցվող ապրանքների կամ էներգակիրների վերջնական գնի գոյացման վրա: Մեղրիով ճանապարհի իրական նպատակներից մեկը Հայաստանն Իրանից կտրելն է հանդիսանում, այսինքն՝  Հայաստանի անկլավացումը, ինչպես նաև հիմքերի ստեղծումը՝ ապագայում ողջ Սյունիքը կլանելու: Մեղրիի միջանցքը Հայաստանի ոչնչացման ծրագիրն է, այսինքն՝ այն, ինչի մասին Սյամոն է երազում՝ արդարացնելու թուրք կուրատորների ակնկալքներն իրենից:

Ավելի՝ն Ադրբեջանը երբեք չի համաձայնվելու Մեղրիի տարբերակին, եթե այդ երթուղին ձեռք չբերի հատուկ կարգավիճակ՝ վերածվելով բաց պատուհանի: Թուքերը երբեք ներդրում չեն ունենա Հայաստանի բյուջեի հարստացման գործում. նրանց նպատակը Հայաստանի ոչնչացուն է, ոչ թե տնտեսական հզորացումը:

Այս ամենը նշանակում է, որ Սյամոն  ու Հայկոն ընդամենը գլուխ են արդուկում՝ կոծկելու թուրքերի իրական նպատակները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել