Գազայի հատվածում Իսրայելի բանակի գիշերային հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 24 պաղեստինցի, այդ թվում՝ կանայք և երեխաներ, տասնյակ մարդիկ տուժել են:

Այս մասին հաղորդում է պաղեստինյան պաշտոնական WAFA լրատվական գործակալությունը։ Իսրայելական բանակն ամբողջ գիշեր ականանետային և հրետանային ռմբակոծության է ենթարկել Գազայի տարբեր շրջանները:

Պաղեստինյան Կարմիր մահիկի շտապօգնության մեքենաները Թալ Ալ-Հավայից դուրս են բերել 6 զոհվածի մարմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել