Թևանյան Անդոն հայ մեծահարուստներին մեղադրել է Նիկոլի իշխանությանը «այո» ասելու ու թուրքական վեկտոր սպասարկող իշխանոթյունների տակ մտնելու համար՝ դատապարտելով նրանց սեփական բիզնեսից բացի ուրիշ ոչինչ չտեսնելու համար: Ինչ խոսք՝ Անդոն ճիշտ է, բայց արդյոք նա այն մա՞րդն է, որ կարող է ունենալ բարոյական իրավունք՝ ինչ-որ մեկին Նիկոլ սիրելու համար դատապարտելու. 2018-ին Հայաստանում Նիկոլի թիվ մեկ երկրպագուն Անդոն էր դարձել, որ մտած Սյամոյի թևի տակ՝ Հայաստանի իսլամացմամաբ էր վախեցնում այն դեպքում, եթե Նիկոլը չգա իշխանության: Ինչո՞ւ էր Անդոն նման բան անում, Նիկոլի «Երկրի հակառակ կողմը» չէ՞ր հասցրել կարդալ, թե՞ առաջնորդվում էր այն նույն տրամաբանությամբ, ինչ՝ այսօր իր կողմից քննադատվող կոնտիգենտը: Անդոն տևական ժամանակ զբաղվում է քաղաքագիտությամբ, տեղյակ չէ՞ր Արցախի ու Մեղրիի վերաբերյալ Նիկոլի ունեցած այլասերված հայացքների մասին, չէ՞ր կարող կանխատեսել, թե ինչ կարող էր լինել,եթե նման մեկը գար իշխանութան: Եթե չէր կանխատեսել, ապա է՛լ ում տանձին են նրա քաղաքագիտական գիտելիքները, եթե ամեն ինչ շատ լավ էլ գիտեր, ապա ինչո՞ւ էր սպառնում իսլամացմամամբ՝ դեմոնիզացնելով նախկին իշխանությանը: Այդպես էր վարվում, քանի որ հաշվարկներ ուներ, բայց հենց որ դրանք չարդարացան, դարձավ ՔՊ-ի «հակառակորդը»՝ հիմա էլ այդ ճանապարհով հարստացնելով սեփական գանձանակը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել