Սեփականության լեգիտիմության՝ լայն իմաստով լեգիտիմության խնդրով է Թևանյան Անդոն պայմանավորել այն, որ Հայաստանում ընդդիմադիր քաղաքական պայքարը երբեմն «անտրամաբանական» է դառնում. հենց այդ առումով է, որ հասարակությունը, ըստ Թևանյան Անդոյի, օլիգարներին էլ է մերժում, սրանց էլ: Այսպիսով՝ արձանագրենք, որ ինքն իրեն զուլալ ընդդիադիր համարող մարդն ընդդիությանը համարում է օլիգարխիատի մի մասնիկ կամ դրա հետ փոխկապակցված սուբյեկտ: Հայտարարելով, թե սեփականութան լեգիտիմության խնդրով է պայմանավորված քաղաքական պայքարի անտրամաբանական լինելը՝ Անդոն փաստացի սևացրել է ընդդիմությանը՝ այն հռչակելով թալանչիներից բաղկացած միավոր, որին մերժում է ընդդիմությունը: Այսինքն՝ արել է այն, ինչ որ անում են ՔՊ-ականները՝ ասենք արդարացնելու Հայաստանի ու Արցախի հանձնումը: Անդոն փոխկապակցել է Նիկոլի տակ մտած ու Հակոբյան Աննայի գրպանը լցնող օլիգարխներին քաղաքական ընդդիմության հետ՝ արդարացված համարելով ժողովրդի անտարբերությունը՝ այսպիսով անուղղակիորեն ջուր լցնլով Նիկոլի ջրաղացին: Ի՞նչ է անում Անդոն, ո՞ւմ թելն է թելում: Եթե ընդդիմությունն օլիգարխիատի շարունակությունն է, ապա ինչո՞ւ էր ընդդիմադիր շարժումներին Անդոն ակտիվորեն մասնակցում, թե՞ նոր է հասկացել այդ մասին: Հասկացել է, որ օգուտ չունի, ուստի լծվել է սևացնելու գործին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել