Ֆասթ Բանկը  գործարկել է UBPay վճարահաշվարկային համակարգը, որը հնարավորություն է տալիս Բանկի հաճախորդներին պարզ և արագ դրամական փոխանցումներ կատարել Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ։ Փոխանցումներ և ստացումներ հնարավոր է իրականացնել 24/7 գրաֆիկով Ֆասթ Բանկի մասնաճյուղերում:

Ֆասթ Բանկի հաճախորդներն անձը հաստատող փաստաթղթով կարող են մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ, լրացնել ստացողի տվյալները՝ անուն, ազգանուն, ստանալ Ֆասթ Բանկի կողմից տրամադրված ստուգիչ կոդը և գումարը փոխանցել ստացողին, որը րոպեների ընթացքում հասանելի կդառնա վերջինիս։ Ռուսաստանի Դաշնությունից փոխանցումներ կարող են կատարել՝ մոտենալով UBPay վճարահաշվարկային համակարգին միացած ստացման կետերից։

Փոխանցումների մանրամասներ․

  • Ուղարկման արժույթը ՌԴ ռուբլին է, իսկ ստացման արժույթը` ՀՀ դրամը և ՌԴ ռուբլին
  • Դեպի ՌԴ ուղարկման համար կիրառվող սակագինը կազմում է փոխանցվող գումարի 1%-ը, իսկ ստացման համար սակագին չի կիրառվում
  • Մեկ փոխանցման առավելագույն գումարը 5 մլն ՀՀ դրամ կամ 500,000 ռուսական ռուբլի է։
  • Մեկ փոխանցման նվազագույն գումարը 1000 ՀՀ դրամ կամ 100 ռուսական ռուբլի է։

Փոխանցման, ստացման, արժույթների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Ֆասթ Բանկի պաշտոնական կայքից։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել