ՔՊ-ական Արշակյան Հակոբն այդպես էլ չի կարողացել սպառիչ պատասխան տալ այն հարցին, թե ում պետք է հավատա հանրությունը, երբ մի կողմից՝ Միրզոյան Արոն հայտարարում է, որ COP-29-ից հետո պատերազմ է լինելու, իսկ ահա ԳՇ պետը հանգստացնում է ու վստահեցնում, որ պատերազմ չի լինելու:
«Չուպա Հակոբի»՝ այս հարցին պատասխան չունենալը միանշանակորեն պետք է բնական համարել. ՔՊ-ն մի թիմ է, որի անդամները նույնիսկ չգիտեն, թե իրենց այս կամ այն թիմակիցը որտեղ ինչ է աշխատում: Այսինքն՝ ՔՊ-ում «Աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում»:
Սա հետևանք է այն բանի, որ ՔՊ-ականները երկիրը ձեռքի հետ են կառավարում՝ իրենք էլ չիմանալով՝ ինչ է սպասվում, ուր ենք գնում: Մյուս կողմից՝ Միրզոյան Արոյի ու ԳՇ պետի պնդումների միջև առկա տարբերությունը հետևանք է բացառապես թափթփվածությա՞ն, թե՞ հասարակութանն ապակողմնորոշելու թաքուն ցանկության: Գուցե իրավիճակ է փոխվել, ինչպես սիրում է Նիկոլը հաճախ ասել: Մնում է թերևս միայն կռահել: