Թևանյան Անդոն հայտարարել է, թե եթե մարդիկ մտնում են քաղաքականություն, ապա պետք է սկզբունքային լինեն մինչև վերջ, հակառակ դեպքում դառնում են դասալիքներ: Հարց է ծագում՝ իսկ Անդոն ունի՞ սկզբունքներ, եթե այո, ապա ինչպե՞ս են դրանք նրա մոտ ձևավորվում: Անդոյի սկզբունքներն ակնհայտորեն հեղհեղուկ են՝կախված իրավիճակից ու վճարից: Օրինակ՝ հարց է, չէ՞, առաջանում՝ ինչպե՞ս կարող էր Նիկոլի յուրատեսակ այս ֆանատը կարճ ժամանակ անց դներ հականիկոլական գլխարկ ու ՔՊ քլնգեր: Պատասխանը պարզ է՝ Անդոնը, տեսնելով, որ Նիկոլի ուղղությամբ արված իր ռևերանսները դուրս եկան անպտուղ, որոշեց անցնել ընդդիմության շարքերը՝ լրջագույն փողեր բռնելու: Ու բռնեց Անդոն մարդամեկի փողերը, իսկ հիմա էլ նստած ուրիշներին է քլնգում՝ դրա ֆոնին թաքնված ինքնափիառ անելով: Եթե Անդոյին թվում է, թե ոչ ոք իր սխալները կամ վարքը չի նկատում, վերջին տարիների քաղաքական վարքը չի վերլուծում կամ իրողությունները չի արձանագրում, սխալվում է. չարձանագրեին, այսօր Անդոյի հետևից գոնե մի 10 հոգի գնացող կլիներ, այնինչ փաստ է, որ նրա ռուպրը մարդկանց «ականջը չի շոյում»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: