168.am-ը գրում է․
Իրանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բավականին հստակ է. մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը և առհասարակ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության։ Այս մասին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին ասել է SNN գործակալությանը տված հարցազրույցում:
«Տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը բխում են Իրանի շահերից, և մենք պատրաստ ենք օգնել այդ ուղղությամբ», – նշել է դեսպանը՝ հիշեցնելով, որ «3+3» ձևաչափով հարթակի մասին:
Ըստ դեսպանի՝ այս հարթակի՝ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումն առաջին անգամ կայացել է Թեհրանում, հաջորդ հանդիպումը կկայանա առաջիկայում Թուրքիայում։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2024/07/19/2074949.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել