168.am-ը գրում է․
Ադրբեջանն աջակցում է խաղաղության օրակարգին, խաղաղության պայմանագրի վաղ ստորագրմանը և խաղաղ գործընթացին. այս մասին Լոնդոնում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա կրկին առաջ է քաշել Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը՝ շեշտելով, թե խաղաղության պայմանագրի ստորագրման համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ Հայաստանի Սահմանադրությունում փոխվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ պահանջներ պարունակող դրույթները։
Խոսքն, ըստ Ալիևի, մասնավորապես, Ղարաբաղի միացումը Հայաստանին ապահովող դրույթի մասին է։
Նշվել է, որ այս հարցը քննարկվել է նաև Նյու Յորքում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2024/07/19/2074846.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել