Պատժամիջոցները ներկայումս վերաբերում են 12 ֆիզիկական և ինը իրավաբանական անձի: Դրանց թվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմը ևանօդաչու թռչող սարքերի արտադրության բնագավառում մասնագիտացած իրանական ընկերությունները։
Սահմանափակումների ենթակա անձանց ակտիվները սառեցված են, նրանց միջոցների կամ տնտեսական ռեսուրսների ցանկացած տրամադրումն արգելվում է։ Բացի այդ, նրանց արգելվում է մուտք գործել Եվրամիություն։
ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին վերջին անգամ հայտարարել էր մայիսի վերջին։ Այն ժամանակ, մասնավորապես, սահմանափակումների տակ է հայտնվել երկրի պաշտպանության նախարարության ղեկավար Մոհամմադ Ռեզա Աշտիանին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել