168.am-ը գրում է․
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Վերածնունդ» խորհրդարանական խմբակցության պատգամավորները երկրի գործող վարչապետ Գաբրիել Աթալին ընտրել են որպես խմբակցության նախագահ։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
«Գաբրիել Աթալն ընտրվել է Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) «Վերածնունդ» խմբի նախագահ», – հայտնում է հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ ներքին քվեարկությանը մասնակցած 98 պատգամավորներից վարչապետի թեկնածությունը պաշտպանել է 84-ը։ Աթալը ղեկավարության միակ թեկնածուն է եղել։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2024/07/13/2072257.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել