Սյամոն հայտարարել է, թե պատրաստվում է հրավիրել բոլորին՝ իր հետ քննարկելու ոչ Արևմուտք, ոչ Արևելք կոնցեպտն ու հասկանալու՝ «որն ա էդ»:
Այսինքն՝ Սյամոն իբր փորձելու է ինքն իրեն ու իր նախաձեռնությանը հաղորդել ժողովրդավարական բնույթ՝ այլոց տեսակետները լսելու պատրաստակամություն դրսևորելով. քննարկել նշանակում է ոչ միայն սեփական տեսլականը կամ պատկերացումը շարադրել, այլ լսել նաև այլոց՝ գուցե նաև հակոտնյա կարծիքները:
Բայց հարց է ծագում՝ ո՞վ է ընդունելու Սյամոյի հրավերը: Ով էլ դա լինի, մի բան հստակ է՝ Սյամոյի նմանօրինակ հրավերի ընդունումը անմիջապես զրոյացնելու է ընդունողների քաղաքական կապիտալը, աղավաղելու է նրանց հանրային կերպարն ու ստվերելու է հեղինակությունը, և սա՝ այն պատճառո, որ դաշտում, եթե նույնսկ մոմը ձեռքիդ օրը ցերեկով էլ ման գաս, այնքան վարկաբեկված ու անիմաստ սուբյեկտ, որքան որ Սյամոն է, չես գտնի: Հետևաբար՝ նրա հետ «լեզու թրջողը» չի կարող երբեք լուրջ ընկալվել, քանի որ կամա-ակամա հայտնվելու է Իլհամի ստվերի տակ, որ Սյամոյի հովանավորն է արդեն երկար ժամանակ:
Սյամոյի հետ կարելի է ու պետք է քննարկել միայն մի հարց՝ հասարակական-քաղաքական դաշտից նրա լիկվիդացման պայմանները: