Հայաստանի խաչմերուկ դառնալը պետականության կենսական շահերից է բխում, և դա չի կարող քննարկվել: Բանն այն է, որ եթե կյանքի է կոչվոմ բացառապես Արևելք-Արևմոտքի կամ «Միջին միջանցք» ասված պրոհյեկտը, որ Իլհամն ու Սյամոն սիրում են առավելապես «Զանգեզուրի միջանցք» անվանել, ապա Հայաստանը վերածվում է թյուրքական աշխարհն իրար կապող ավելորդ օղակի, իսկ նման երկրները վաղ թե ուշ վերանում են, չունեն կենսունակություն: Հայաստանի պարագայում դա կարող է արտահայտվել կա՛մ երկրի ամբողջական կործանման, և հենց դրան է միտված տխրահռչակ «Արևմտյան Ադրբեջան» պրոյեկտը, կա՛մ առնվազը հարավային հատվածի մասնատման կամ անեքսիայի տեսքով: Իսկ եթե իսկապես Արևելք- Արևմուտքից զատ աշխատի նաև Հյուսիս-Հարավը, ապա Հայաստանն իսկապես կդառնա խաչմերուկ ու չի լինի ավելորդ օղակ՝ դառնալով կարևորագույն ճանապարհային հանգույց ու ամրապնդելով սեփական սուվերենությունը:
Բայց արդյոք Սյամոն ի սկզբանե կարո՞ղ է կողմ լինել մի բանի, որը ոչ թե կքայքայի, այլ կամրապնդի Հայաստանը: Դատելով նրա բունկերային արկածներից՝ պարզապես չի կարող և չի ուզում: Սյամոյի տեսլականը «Արևմտյան Ադրբեջանն» է, որ կարող է մտնել Ադրբեջաբի կազմում ասենք որոշակի ինքնավար կարգավիճակով: Ասում էր, չէ՞, ու հիամ էլ Սյամոն պնդում, որ Արցախի համար լավագույն ճակատագիրը ինքնավարությունն էր Ադրբեջաբի կազմում: Հիմա նա հույս ունի, որ «Արևմտյան Ադրբեջանի» դեպքում իրեն թուրքերն այստեղ պաշտոն կտան՝ օգնելով թալանել:չստացվեց Արցախում, գուցե ստացվի Հայաստանո՞ւմ:
Այնպես որ՝ խաչմերուկի մասին Սյամոյի բոլոր լոլոները հեքիաթի ժանրից են, որոնց նպատակը ասելիք ունեցող գործչի տպավարություն թողնելն է ընդամենը. նույն Արևմուտքը, որի թևի տակ է Հայաստանը մտցնում Նիկոլը, դեմ է այդ գաղափարին՝ հանդես գալով Արևելք-Արևմուտք պրոյեկտի օգտին, քանի որ Արևելք-Արևմուտքն է, որ օգնելու է մեկուսացնել Իրանին՝ ամրապնդելով ստեղծվելիք Թուրանը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2866
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել