«Մենք, մեր ժողովուրդը պետք է մի մարդու նման ոտքի կանգնի, պարտադրի էս իշխանությանը»,- հայտարարել է Սյամոն՝ խոսելով պրոֆեսիոնալ բանակ ունենալու անհրաժեշության ու դրա անայլընտրանքայնության մասին:
Սյամոյի կոչն ինչպե”ս հասկանալ, նա ձեռնո՞ց է նետում Նիկոլին, թե՞ հայրենասեր է փորձում խաղալ՝ որոշ քաղաքական հաշվարկներից դրդված: Սյամոն փոփոխությունների կողմնակի՞ց է, չի՞ հավանում կամ կիսում Նիկոլի կողմից վարվող խայտռառակ քաղաքակնությունը: Բայց այդ դեպքում ինչո՞ւ է նրան «տակից» սատարում՝ ջանալով վարկաբեկել բոլոր նանց կամ այն շարժումները, որոնք ուղղված են երկրում փոփոխությունների հասնելուն, որոնց նպատակը Հայաստանի կործանումը կանխելն է:
Հա, երևի Սյամոն ուզում է, որ հրապարակներում մի 350-400 հազար մարդ դուրս գա ու պահանջի ոչ միայն պրոֆեսիոնալ բանակ, այլև՝ Սյամոյին համապատասխան պաշտոնի տվչություն՝ ասենք Պաշտպանության նախարարի կամ էլ ԳՇ պետի տեսքով:
Վա՜յ այն օրը, երբ Սյամոյին կվստահվի հայկական բանակի կերտման ու զարգացման առաքելությունը.Պապիյան Սուրիկը, իր ողջ տգիտությամբ հանդերձ, կարող է անհաս երանություն թվալ, կորսված փառք՝ հայոց բանակի համար…