Պարիկի ու սովետական 07-ի սկանդալային պատմությունը Սյամոյին հանգիստ չի տալիս. նա իր տարբեր հարցազրույցներում չի դադարում  համոզել, որ ինքը ոչ թե  Արցախից փախել է կանացի պարիկով ու 07-ի մեջ պպզած, այլ մարդավարի լքել է երկիրը՝ չստուգվելով թուրքերի կողմից այն պատճառով, որ այդ օրերին հայերից թուրքերն անձնական տվյալներ պարզապես չեն պահանջել սահմանը հատելիս: Միաժամանակ Սյամոն տրտնջացել է, թե ինչու են հայաստանյան  որոշ ԶԼՄ-ներ գրել իր մասին, եթե ոչ մի արտառոց բան, ըստ էության, տեղի չի ունեցել:

Նախ՝ Սյամոն իսկապես ծպտված է լքել Արցախը, ապա՝ հարցը ստացել է լայն ռեզոնանս հենց այն պատճառով, որ Աննայի սիրեկանը շարունակաբար չէր դադարում ինքն իրեն որպես հերոս մատուցել, Արցախի ցավով տառապող, բայց երբ Արցախը հանդիպեց լուրջ փորձության, նա առաջինը լքեց երկիրը: Բա դա քի՞չ պատճառ է, որ ԶԼՄ-ներն իրենց ուշադրությունը սևեռեն Սյամոյի փախուստի վրա: Եթե Սյամոն հանդիսանար շարքային արցախցի, ապա, բնականաբար, ոչ ոք այդ մասին չէր խոսի: Բայց նա Արցախի առաջատար քաղաքական ուժերից մեկի առաջորդն էր, «Կամանդույուշի», որ, սակայն, վերջում իրեն պահեց վախկոտ սապլյակի նման՝ ճողոպրելով Արցախից այնպես, ասես վախենում էր, որ թուրքերն իրեն կարող են բռնաբարել, եթե Ստեփանակերտում մնա:

Սյամոն չի վաստակել բարոյական իրավունք՝ մարդկանց խելք սովորեցնելու կամ գնահատականներ տալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել