Հայտարարելով, որ ինքը հերոսության հետ կապ չունի, քանի որ հերոսի մեդալը վաղուց է պետությանը վերադարձրել՝ Սյամոն միաժամանակ փորձել է սևացնել փառապանծ Կոմանդոսի անցած ուղին՝ տրտնջալով, թե իբր նա իրականում կապ չի ունեցել Շուշիի գրավման հետ, բայց հերոսի կոչմանն է արժանացել: Ընդ որում՝ նա միայն Կոմանդոսին չի թիրախավորել, այլև հայտարարել է, որ նման անձինք ու նման դեպքերը պրակտիկորեն անհաշվելի են:

Ի՞նչ է արել Սյամոն հասարակությանն իբր ճշմարտությունը պատմելու քողի տակ: Նա արել է հերթական նիկոլությունը՝ նորանկախ Հայաստանի հերոսենրին սևացնելով ու փաստացի սուտ, «ֆեյք» հռչակելով: Թիրախավորելով Կոմանդոսին և մյուսներին՝ մի կողմից՝ փորձել է իբր ակնարկել, թե արցախյան առաջին պատերազմում միակ հերոսն ինքն է եղել, մյուս կողմից՝ առաջ մղել Նիկոլի՝ հատկապես վերջին շրջանում ակտիվացած քարոզչական հիմնական թեզը, որի նպատակը հայությանը որպես պարտվող, կեղծ հերոսների առաջ խոնարհվող, շինծու ինչ-որ գոյանք ներկայացնելն է: Միով բանիվ՝ Սյամոն ոչ միայն թիրախավորել է հայկական բանակը, այլև հայի ինքնությունը՝ հեռուն գնացող նպատակներով:

Սա բնական է. թուրքերը գիտեին՝ ինչու թույլ տվեցին Սյամոյին Հայաստան հասնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել