Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին են զանգահարել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Ադոնցի փողոցում գտնվող «ԷՄ ԷՆ» շինհրապարակում աշխատանքներ կատարելիս վերելակից ընկնելու հետևանքով «աջ կողերի կոտրվածք, սալջարդ և ցրտահարություն» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Ռոբերտ Ա․-ն: Նույն օրը Ռոբերտ Ա․-ն տեղափոխվել է «Միքայելյան» բժշկական կենտրոն, որտեղ նրա վիճակը գանահատվել է ծանր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ հունիսի 19-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, վիրավորը գտնվել է Ադոնցի փողոցի կիսակառույց շենքերից մեկում, միայնակ քայլելիս ընկել է վերելակի համար նախատեսված հորանը, որի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել