Արձագանքելով հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված իր՝ որպես ռազմական գործչի տրանսֆորմացիան, երբ հայտարարում է, թե թուրքերի հետ հնարավոր է խաղաղ ապրել մի դեպքում, երբ թուրքը ոչ միայն չի փոխվել, այլև է՛լ ավելի վայրագ է դարձել՝ Սյամոն հայտարարել է, թե որպես քաղաքացի, անձ պարտավոր է ստեղծված իրավիճակում ելք գտնել:

Սյամոն հարցին ըստ էության չի պատասխանել՝ միայն պնդելով, թե ստեղծված իրավիճակում միակ ելքն իր առաջարկն է եղել: Բայց Սյամոն լավ կաներ՝ մի փոքր հեռվից գար՝ պարզաբանելու այն հարցը, թե ինչո՞ւ,այնուամենայնիվ, ստեղծվեց այդ խայտառակ իրավիճակը, ո՞վ արեց, ինչո՞ւ արցախցիներին թուրքերին տրվելու առաջարկութուն արեց:

Այդ անհույս իրավիճակը ստեղծվեց 44-օրյա պատերազմում մեր կրած պարտութունից հետո: Իսկ ո՞վ «կռեց» այդ պարտությունը, մի՞թե ոչ Սյամոն ինքը՝ բունկերներում Աննայի հետ ինտիմ լեզվախաղի բռնվելով: Իրականում Սյամոն վաղուց էր տրանսֆորմացվել՝ դեռ 2020-ից էլ առաջ, նույնիսկ 2018-ի հեղափոխությունից էլ առաջ. 2000-ականների սկզբներից ի վեր Սյամոն լրիվ ուրիշ մարդ էր դարձել՝ հասկանալով, որ ինքն անընդունելի կերպար է Արցախի համար էլ, Հայաստանի էլ, և սա՝ այն դեպքում, երբ Սյամոն միակ արժանի հերոսն էր սեփական աչքում: Լինելով մերժված՝ նա միշտ փափագել է վրեժ լուծել, ու երբ պահը եկավ, իր սև գործն արեց՝ գործակից ունենալով Նիկոլին՝ մեկին,որ նույնպես երբեք չէր թաքցրել հայոց հաղթանակների հանդեպ իր ունեցած ատելությւոնը:

Թե ինչ ստացվեց այդ միությունից, բոլորիս աչքի առաջ է. Սյամոն վերջում վերածվեց թուրքի շպիոնի, Նիկոլն էլ՝ Իլհամի պոզավոր հարճի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել