Արցախյան առաջին պատերազմի տարիներին հայկական կողմի զոհերից յուրաքանչյուր չորրորդը եղել է Մարտակերտի շրջանում։ 1992-ի հունիս-հուլիսին Շահումյանի հետ միաժամանակ գերեվարվեց նաև Մարտակերտը։ Ուղիղ մեկ տարի անց, 1993-ի այս օրը, բուն շրջկենտրոն Մարտակերտն արդեն ազատագրված էր։
Մարտակերտի ազատագրմանը մասնակցել են գրեթե բոլոր (3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ) պաշտպանական շրջանները։
Եվ դա ինքնանպատակ չէր։ Քաղաքի ազատագրումից հետո Ադրբեջանն ընկղմվեց ներքաղաքական քաոսի մեջ. Մարտակերտից հետո ադրբեջանական ուժերը մեկը մյուսի ետևից պիտի պարտություններ կրեին և կորցնեին Ակնան (Աղդամը), Վարանդան (Ֆիզուլին), Ջրականը (Ջեբրայիլը), Որոտանը (Ղուբաթլուն) և Կովսականը (Զանգելանը):
Փառահեղ ժամանակներ էին...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid02FkH4ERyZCBDNw2Qp3CQ2K8uuQBpJiKnwkMMv1fcrF1JWmcdRWs8oFKUAzvW2YV73l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել