Սյամոն հայտարարել է, թե նրանք, ովքեր իրեն որպես դավաճան են որակում, հենց իրենք էլ դավաճաններն են եղել:

Հայաստանի նորանկախ պատմությունը ճանաչում է գլխավորապես մեկ հիմնական դավաճանի՝ Նիկոլ անունով: Նիկոլը կամ նրա հանցակից լածիրակները կարծես թե երբեք Սյամոյին դավաճան չեն համարել, համենայն դեպս ՝ այդ մասին չեն բարձրաձայնել: Ավելին՝ տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես են որոշ կարկառուն ՔՊ-ականեր ասել-խոսելով, ախպերավարի Սյամոյի հետ այգիում բոլթա տվել:

Հետևաբար՝ Սյամոյի ակնարկն ուղղված է հայրենասերներին, քանի որ հենց նրանք են Սյամոյին արդարցիորեն դավաճան համարում՝ Նիկոլի հետ միասին դնելով միևնույն հարթակին: Հայրենասերնե՞րն են դավաճանները:

Սյամոյի աչքում՝ այո: Ինչո՞ւ: Որովհետև հայ հայրենասերը չի կարող հավատարիմ լինել Իլհամի պլանին, իսկ Սյամոյի համար իսկական դավաճանությունը հենց Իլհամի ծրագրերին դեմ գնալն է. եթե ոչ ոք Իլհամի պլաններին դեմ չգնար, այսօր Սյամոն Արցախում «փոխարքա» կաշխատեր, Իլհամի հետ միասին արցախցիներին կկթեր ու Բաքվին պարզերես կաներ՝ արգասաբեր առևտրային հարաբերություններ հաստատելով ասենք SOCAR-ի հետ:

Սյամոն հիմա ափսոսում է, որ բոլորը չեն իր նման ծախու արարածներ ու հենց այդ պատճառով էլ մարդկանց անվանարկում է՝ չհասկանալով, որ այդպիսով ինքն իրեն է դնում տխմար անասունի տեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել