Մեկնաբանելով տարածված այն տեղեկությունը, որ Նիկոլը խնդրել է Էրդողանին օգնել Հայաստանին, բարեխոսել, որպեսզի հնարավոր լինի Ադրբեջանի հետ խաղաղության հասնել՝ Անդոնը նախ՝ հռետորական հարց է բարձրացրել՝ ինչո՞ւ, Թուքիան այս տարածաշրջանում չկա՞, Ադրբեջանի ավագ ընկերը չէ՞, ապա՝ կոչ արել մոռանալ Ստաբուլն արյան ծով դարձնելու մասին երգերն ու գնալ խաղաղության:
Նիկոլի խնդրանքը՝ Էրդողանին չափազանց էական դրվագ է, և խնդիրն այստեղ ոչ թե Հայաստանի խաղաղ ապագան է, այլ Կովկասում թուրքական ազդեցության հզորացումը: Փաստորեն՝ Նիկոլը Թուրքիային դիտարկում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում որպես արդյունավետ միջնորդ: Բոլորը հասկանում են, որ ում հովանու ներքո հնարավոր լինի «հաշտեցնել» Բաքվին ու Երևանին, նրան էլ պատականելու է այս տարածաշրջանը, և Նիկոլը, փաստորեն, ցանկանում է, որ այս տարածաշրջանը պատկանի Թուրքիային:
Մյուս կողմից՝ Կովկասում Թուրքիայի գերիշխանության հաստատումը երաշխավորելու է Նիկոլի իշխանության հարատևությունը: Ահա սա է նաև պատճառը, որ Նիկոլն այրվում է Կովկասը Թուրքիայի տակ նետելու բուռն ցանկությունից՝ հասկանալով, որ եթե դա տեղի չունենա, կարող է կորցնել իշխանությունը: