Tert.am-ը գրում է.

Երեկ շատ կարևոր օր ենք ունեցել, իշխանությունները վախերի մեջ են, մենք ցույց ենք տվել, որ օրակարգ թելադրողը մենք ենք, մենք ենք այս երկրի տերը։ Այս մասին Կառավարության մոտ հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա մեկ անգամ ևս հայտարարեց, որ այսօր ժամը 20։00-ին տեղի է ունենալու հանրահավաք Բաղրամյան փողոցում։

«Քիչ հետո կասենք, թե ուր ենք գնում։ Մինչ այդ պետք է արձանագրենք երեկվա մասին․ երեկ ոստիկանական ուժերի մեծ ճնշման տակ որևէ մարդ չնահանջեց, մեր հայրենակիցները ցույց տվեցին, որ նռնակից չեն վախենում։ Այդ նռնակները, որ գցել ես՝ մարդիկ թողնեն, գնան, հակառակը տեղի ունեցավ՝ դրանից հետո մեր թիվը կրկնապատկվեց ու եռապատկվեց։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել