Tert.am-ը գրում է.

Ռեփեր Սնուփ Դոգի համերգի կազմակերպմանն ուղղված գումարներն արդյո՞ք ծառայելու են իրենց նպատակին, թե՞ ոչ։

Այս մասին 2023-ի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարցրեց ՔՊ-ական Արսեն Թորոսյանը։

«Արտիստի համերգի վերաբերյալ շահարկումները չափազանց շատ են, ուստի կարիք կա տեղեկացնելու, որ համերգը կայանալու է: Կարևոր արձանագրում է, ֆիքսենք պարզապես, որ քննարկվում է ամսաթիվը, համերգի օրը, և երբ պարզ լինի դա, մարդիկ կկարողան մասնակցել: Հնարավոր է համերգը տեղի ունենա օգոստոս ամսին։ Այժմ սպասում ենք գրավոր առաջակի, որպեսզի ժամկետի մասին հայտարարվի պաշտոնապես» - նշեց նա:

Անդրեասյանի խոսքով՝ այս տարվա ընթացքում սպասում են կազմակերպության կողմից առաջարկների։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել