Tert.amLife-ը գրում է
Տիգրան Ժամկոչյանի հետ սպասվող դուետի, հայրենիք գալու, անձնական կյանքի նորությունների մասին զրուցել ենք երգչուհի Շպռոտի հետ, ով այս պահին Միացյալ Նահանգներում է: Երգչուհին պատասխանել է նաևTert.am Life-ի բլից հարցերին:
«Այս տարի դեռ չեմ այցելել հայրենիք, բայց տարին 2 անգամ անպայման գալիս եմ: Հիմա աշխատում եմ Թերաս ռեստորանում ՝ երգում եմ:
Տիգրան Ժամկոչյանի հետ աշխատում ենք նոր դուետի վրա, նրա հին երգերից մեկն ենք թարմացրել, շատ գեղեցիկ է ստացվել, հուսամ հանդիսատեսը կհավանի»,- պատմեց երգչուհին:
Նա նշեց, որ հեռվից հետևում է հայրենիքում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին, և առաջին իսկ օրվանից արձագանքել է:
«Ցավոք, քչերն են անդրադառնում, մի տեսակ գոլ ու գաղջ վիճակ է Հայոց սրտում։ Ինձ էլ նույնիսկ մեղադրում են ասելով ՝ ինչ ես հեռվից խոսում։ Սփյուռքին ատում են հայաստանցիները, ինչպես նաև արցախցիներին։ Ցավոտ է շատ , երբ տեսնում ես ազգդ ինքն իրեն խաբելով ապրում է։ Բժժած, զոմբիացված, չար հասարակություն է։ Աստծո դեմ դուրս եկած հայ տեսե՞լ էիք երբևէ»,- ասաց Շպռոտը:
Խոսելով անձնական կյանքից, նա նշեց, որ նորություն ունի, կողակիցը ազգությամբ հայ է, բայց այս պահին այլ մանրամասներ չի ցանկանում հանրայնացնել:
- Ձեր մանկության երազանքը:
- Մանկուց երազում էի դառնալ երգչուհի, երազանքները կատարվում են:
- Ամենատպավորիչ նվերը, որ ստացել եք:
- Տպավորիչ նվերը՝ Հիսուս Քրիստոսի նվերն է և Աստծո շնորհքը, որ ստացել ենք նվեր մեր Տիրոջից։
- Ի՞նչ փոխեց Ձեր կյանքում հայտնի դառնալը:
- Հայտնի լինելը հաճելի է էգոիդ, քեզ հատուկ են վերաբերվում մարդիկ, ավելի շատ սեր ես տածում, քան հասարակ մարդիկ։ Սակայն դա մեծ պատասխանատվություն է, թե դու այդ հանրությանը ինչ ես տալիս, որովհետև ում շատ է տրված, շատ էլ կպանջվի։ Վատ կողմերը հայտնիության, որ իրավունք չունես բոլոր մահկանացուների պես սխալվել։
-Ինչպիսի՞ տղամարդիկ են Ձեզ դուր գալիս:
- Ինձ դուր է գալիս իմ կողքի տղամարդը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: