Tert.amLife-ը գրում է
Երգչուհի Լիլուն ներկայացրել է նոր երգ և տեսահոլովակ՝ «Իմ տղա»: Երգը մայր և որդի փոխհարաբերությունների մասին է: Խոսքերի և երաժշտության հեղինակը Գրիգոր Կոկչյանն է:
«Երգի մտահղացումն իմն է եղել: Քանի որ այստեղ մեր հայ համայնքը շատ է սիրում նմանատիպ երգեր, հատկապես հարսանիքների ժամանակ, ես էլ՝ ժամանակ առ ժամանակ երգում եմ հարսանիքներին, նման միտք առաջացավ: Եվ, քանի որ կան երգեր հայր և դուստր, քույր- եղբայր հարաբերությունների մասին, բայց մոր ու որդու մասին չկար, մտածեցի, երգ ունենալ, որը կնկարագրի մոր և որդու կապը»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց երգչուհին:
Նա նշեց, որ երգի գաղափարը վաղուց է ունեցել:
«Ես ինքս տղա երեխա ունեմ, ինձ համար էլ շատ հոգեհարազատ է այս երգը, Գրիգոր Կոկչյանը շատ սիրուն երգ գրեց, ճիշտ ներկայացրեց մայր և որդի կապը: Մեզ շատ հարազատ մարդու հարսանիքի ժամանակ էլ կյանքի կոչեցինք:
Շատ գեղեցիկ ու համահունչ կազմակերպվեց հարսանեկան արարողությունը: Ես առանձին մի քանի տեսարան նկարահանվեցի և հարսանիքի կադրերն օգտագործելով ստացանք տեսահոլովակը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: