Սրբազան շարժման սկզբում Սյամոն ԶԼՄ-ներից մեկին հենց փողոցում տված հարցազրույցում շտապել էր իր համակրանքը հայտնել շարժման վերաբերյալ, իսկ նրա «Միասնական հայրենիքը» աջակցություն էր հայտնել շարժմանը: Նման կերպ Սյամոն փորձում էր այսպես ասած ինտեգրվել նոր միջավայրին՝ հասկանալով, որ ժողովրդի համակրանքը Շարժման նկատմամբ բավկան մեծ է: Այս դեպքում «ժողովուրդ»-ի տակ պետք է հասկանլ Հայաստանում ապրող արցախցիներին:

Իր հետագա հարցազրույցներում, սակայն, Սյամոն սկսեց մի տեսակ «սառել» Շարժման հանդեպ՝ նրբանկատորեն այն նույնիսկ փորձելով վարկաբեկել:Մամուլը գրում է, որ հենց հիմա Սյամոն զբաղված է Շարժման վարկաբեկմամբ՝չնյած նրան, որ առերևութաբար «Միասնական հայրենիքը» իր աջակցությունն  է հայտնել Շարժմանը: Մևնույն ժամանակ, սակայն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Սյամոն փորձում է առաջ տանել արտահերթ ընտրությունների գաղափարը՝ հայտարարելով, որ դա կարևոր է լինելու Հայաստանի կողմից արվելիք աշխարհաքաղաքական վերջնական ընտրության առումով: ըստ Սյամոյի՝ Հայաստանն ունի երկընտրանք՝ կա՛մ ինտեգրվել թյուրքական աշխարհին՝ տալով թուրքերին Մեղրիով ճանապարհ-միջանցք, կա՛մ մաս կազմել հյուսիս-հարավ առացքին, որը հղի է նոր պատերազմի վտանգով:

Սյամոն իրականում զբաղված է թուրքական շահերի լոբբինգով. հյուսիս-հարավ առանցքի վարկաբեկմանն է ուղղված անխուսափելի պատերազմի մասին նրա հայտարարությունները՝ հաշվի առնելով այն, որ ոչ մի նորմալ  մարդ չի ցանկանում այսօր պատերազմ: Ի դեպ՝ թյուրքական աշխարհին ինտեգրվելուն է միտված նաև ՔՊ-ի ամբողջ քաղաքականութունը, որը ծածուկ կերով ողջունվում է Սյամոյի կողմից՝ հաշվի առնելով այն, թե որտեղից են Սյամոն ու Նիկոլը համաժամանակյա ռեժիմով կառավարվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել