Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանի ընտրությունը երբեք չի համարվել լեգիտիմ, մինչդեռ Նիկոլն ընտրվել է թե՛ 2018-ին, թե՛ 2021-ին:

Ինչի՞ց սկսվեց Հայաստանի անկումը: Այն սկսվեց նախևառաջ 2018-ի իրադարձությունների լեգիտիմացմամբ և 2017-ին երկրում կայացած ընտրությունների պախարակմամբ՝ ընտրություններ, որոնք, ի դեպ, նորանկախ Հայասանի պատմության մեջ բացառիկ էին իրենց մաքրությամբ, և որոնց արդյունքերը կասկածի տակ չդրվեցին ո՛չ այն ժամանակվա ընդդիմության, ո՛չ էլ միջազգային հանրության կողմից՝ արժանանալով վերջինիս կողմից բարձր գնահատակնների:

Հարց է առաջանում՝ իսկ ո՞վ է սահմանում՝ ինչ չափանիշներով է որոշվում այս կամ այն քաղաքական գործչի ընտրության լեգիտիմության աստիճանը, կամ ինքն իրեն որպես այս իշխանություններին ընդդիմադիր ներկայացնող, իբր գաղափարական հակադրության մեջ գտնվող քաղաքագետն ինչպե՞ս կարող է փաստացի ողջունել 2018-ի «հեղափոխությունը», եթե հայտնի է, թե ինչի այն հանգեցրեց ընթացքում և ինչի կարող է հանգեցնել ամենավերջում: Իրականում Նիկոլը հենց Սահմանադրության կոպիտ ոտնահարմամբ վերցրեց իշխանությունը՝ իր իշխանության ողջ ընթաղցքում այդպես էլ հարգանք չդրսևորելով երկրի մայր օրենքի նկատմամբ: Հետևաբար՝ ի սկզբանե Սամանադրությունը ոտնահարած իշխանությունն ինպե՞ս կարող է հավակնել լեգիտիմության դափնիներին, իսկ դե յուրե ու դե ֆակտո լեգիտիմ իշխանությունը հայտարարվել ոչ լեգիտիմ ընտրված. 2017-ի ընտրություններին առասպելական Նիբիրուի բնակիչնե՞րն էին մասնկցել ու իշխանություն ձևավորել:

Հստակ է մեկ բան՝ նրանք, ովքեր ցայսօր էլ Նիկոլի վայ հեղափոխությունը համարում են լեգիտիմ, իշխանությունների «ջրաղացին ջուր լցնողներ են»: Չի կարող փողոցի օգնությամբ լեգիտիմ ընտրված իշխանությանը գահընկեց արած սուբյեկտը համարվել լեգիտիմ՝ անկախ նրանից, թե ինչ է դրա անունը, Նիկո՞լ, թե՞ ասենք Երվանդ Բոզոյան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել