Tert.am-ը գրում է.

Դերասանուհի, ռեժիսոր Աննա Հարությունյանը նոր է վերադարձել Մոսկվայից, որտեղ էլ ավարտել է «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի նկարահանումները: Դերասանուհին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, ու պատմել, թե որքան բարդ ճանապարհ է անցել ֆիլմի ստեղծման ողջ ընթացքում:

«Մի օր առիթ կլինի, և կպատմեմ անցածս ճանապարհի մասին, իսկ հիմա կկիսվեմ ձեզ հետ ինձ տրված թերևս ամենավատ խորհրդով:

Երբ նոր էի սկսել մարզումներս, սարսափելի ցավերի մեջ էի ու ոչ մի կոպեկ փող չունեի ֆիլմի նույնիսկ նախապատրաստական աշխատանքները սկսելու համար: Հասկանալի էր, որ շրջապատիս վրա ֆանտազյոռի տպավորություն էի թողնում: Այնուամենայնիվ, սցենարը շարունակում էի գրել, մարմինս օրեցոր ձևափովում էր, քաշս տատանվում, վնասվածքները շատանում, ցավերը անտանելի դառնում, իսկ փող այդպես էլ չէր հաջողվում գտել, և ահա ծանոթներիցս մեկը թերևս շատերի կարծիքով «խելքին մոտ» խորհուրդ տվեց՝ «Ան կարողա՞ ստոպ տաս, ինչքանով ես վստահ, որ բյուջե գտնելու ես, այ հենց փողը կլինի, էն ժամանակ էլ կմարզվես»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել