Դիմում եմ Նիկոլ Փաշինյանին. Մի ժամանակ քեզ ժողովրդական մարդ էիր համարում, հեծանիվով էիր պտտվում, գետնից աղբ էիր վերցնում, սակայն շատ շուտ սկսեցիր ուղղաթիռով պտտվել, հսկայական ոստիկանական պատնեշներով ինքնապաշտպանվել: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաքում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Հրավիրում եմ, որ գաս այս ժողովրդին հանդիպելու, ոչ միայն որպես գործիչ, այլ նաև որպես տղամարդ: Եթե երբեւէ չես գալու, բնականաբար, սպառված իրավական լեգիտիմությամբ զուգահեռ վաղուց նշանակել ես, բայց հիմա առավելեւս շեշտում եմ, որ բարոյական լեգիտիմությունը էլ չունես: Երբ ինքնիշխանության մասին ես խոսում, ուզում եմ հարցնել՝ կարո՞ղ է որոշումներդ դու չես կայացնում, ուրիշ տեղից են կայացնում, ուրիշ տեղերից են թելադրում, թելադրում են սեփական ժողովրդիդ ահաբեկել, ծաղրել: Հետեւաբար, այս հրապարակից մենք ընթանալու ենք, ես գնալու եմ կառավարության համար նախատեսված ամառանոց՝ ակնկալելով հանդիպելու քեզ: Բայց վախեցած են երեւում»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել