Տրտնջալով, որ 44-օրյայի ժամանակ հայաստանյան իշխանություններն իրեն չեն լսել ու մոբռեսուրսը չեն օգտագործել, զորքի համալրում չեն արել՝ հակառակ արցախյան  առաջին պատերազմի  ու այդ ընթացքում այն ժամանակվա իշխանությունների բռնած դիրքի՝ Սյամոն, միաժամանակ պատասխանելով հարցին՝ այս անգամ ինչո՞ւ դա տեղի չունեցավ, գիտելիք չունեի՞ն, թե՞ ապուշ էին, ասել է.«Ոչ թե ապուշ էին, ոչ թե վախկոտ էին, այլ բարեկամ, քավոր, սանիկ իրար հետ էնքան էին կապված, որ բոլորը… մեկը չկա, որ պատասխանատվություն վերցնի, գիտակցի պետությունը…»: 

Սյամոն փաստացի խոսել է Հայաստանում մոլեգնող կոռուպցիայի մասին. կոռուպցիան ոչ միայն կամ գուցե ոչ այնքան կաշառք վերցնել-չվերցնելն է, որքան տխրահռչակ ԽԾԲ-ական ինստիտուտի ազդեցության ու ներգործության մասին է, ինչը, փաստորեն, ըստ Սյամոյի, հիմնահենքային դեր է խաղացել պարտության հարցում:

Մյուս կողմից, իհարկե, Սյամոն փորձել է 44-օրյայում կրած պարտության պատասպանատվութունը գցել ԽԾԲ-ական ինստիտուտի վրա՝ սեփական անձը պարզերես անելու, բայց մարդը փաստացի խոստովանել է, որ Նիկոլի լոլոներն այն  մասին, թե Հայաստանում իբր չկա կոռուպցիա կամ համակարգային կոռուպցիա, սուտ են եղել՝ սկսած 2018-ից: 

Այն, որ Հայաստանում իսկական կատավասիա էր տիրում պատերազմի ժամանակ, իհարկե, փաստ է, բայց միաժամանակ պետք է արձանագել այն, որ այդ հանգամանքը ոչ մի կերպ չի կարող ազատել Սյամոյին պատասխանատվութունից կամ համարվել մեղմացուցիչ հանգամանք. նա ի սկզբանե գիտեր՝ ինչի տակ է  ստորագրում, ինչ էր Աննային անելու բունկերներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել