NEWS.am-ի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների կողմից կատարված խուզարկությունների արդյունքում կան ձերբակալվածներ։

Ըստ մեր աղբյուրի՝ խուզարկությունները կատարվել են կոռուպցիոն բնույթի վարույթի շրջանակներում։

Նշենք, որ իրավապահները վաղ առավոտից խուզարկություններ են կատարում Երեւանի քաղաքապետարանի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունում։

Մեր տեղեկություններով՝ վարույթը չի առնչվում վարչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Մուրադյանին։

Խուզարկությունների պատճառների մասին առայժմ պաշտոնական տեղեկատվություն չի փոխանցվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել