Երևանում օդի աղտոտվածությունը օր օրի վատթարանում է։ Հայաստանի առողջապահության նախարարության անգործության և Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված անգրագետ կառավարման՝ մասնավորապես անկանոն շինարարությունների, փոշու մեծ ծավալի կուտակման, ծառերի սպանդի, աղբի ոչ թե ճիշտ վերամշակման, այլ այրման և այլ պատճառներով՝ Երևանում քայլելիս խորհուրդ է տրվում կրել շինարարական դիմակ, իսկ որոշ վայրերում նույնիսկ հակագազ։ Այս խայտառակ վիճակը րոպե առաջ լուծել է պետք։ Ձեր անգրագիտության, անկրթության և մասնագետ չլինելու պատճառով տուժում են մեր քաղաքի փոքրիկները, մեր տատիկ-պապիկները։
Որպեսզի հասկանալի լինի Երևանի օդի ախտոտվածության ինդեքսի լրջությունը, ներկայացնում եմ մայրաքաղաքներ, որտեղ 10, 20, կամ 30 անգամ շատ բնակիչներ են ապրում քան Երևանում.
1.Մոսկվա, Ռուսաստան - 23
2.Վաշինգտոն, ԱՄՆ - 16
3.Լոնդոն, Անգլիա - 22
4.Բեռլին, Գերմանիա - 19
5.Պեկին,Չինաստան -82
6.Երևանում - 157
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100009109110029/posts/3771809309799336/?mibextid=wwXIfr&rdid=jM9ZBVNUph8KQnKH
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել