Դատախազությունը պահանջում է ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանից և նրան փոխկապակցված 8 անձից բռնագանձել 545 միլիոն դրամը գերազանցող 6 անշարժ գույք ու շուրջ 97 միլիոն դրամ:

Գեներալ-լեյտենանտի ունեցվածքի ուսումնասիրությունն իրականացվել է անպիտան հրթիռների գործի շրջանակում, որով Դավթյանը մեղադրյալ է: Վիճարկվող գույքերի վրա կալանք է դրվել: Մինչդեռ Դավթյանի փաստաբանը պնդում է, որ իր վստահորդի գույքերն օրինական են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել