Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանին ասել են ազատման դիմում գրել։ Այդ մասին գրում է ArmLur.am-ը։

«Չի բացառվում, որ վերջինիս տրված այս հրահանգը կապված լինի դեկտեմբերի 16-ի աղմկահարույց բացահայտման հետ, որն էլ կապված է Արագածոտնի մարզպետի օգնականի հետ։

Ըստ տարածված լուրերի՝ նա կասկածվում է թմրանյութերի օգտագործման մեջ»,-ասվում է լուրում։

Հիշեցնենք, որ այսօր Արագածոտնի մարզպետի օգնական-խորհրդականին թմրանյութի կասկածանքով Աշտարակի ոստիկանության բաժին էին տեղափոխել:

Shamshyan.com-ը գրել էր, որ դեկտեմբերի 16-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակ-Ագարակ հատվածում հայտնաբերել են կասկածյալի «Mercedes»-ը, ինչից հետո վարորդին թմրանյութ պահելու, օգտագործելու և տարածելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Աշտարակի բաժին:

Վարորդի մոտ հայտնաբերում են խոշոր չափի թմրամիջոց՝ «մարիխուանա» տեսակի:

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Կասկածանքով ոստիկանություն տեղափոխված Արմեն Մարկոսյանը աշխատում է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական-խորհդական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել