Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել  նամակագրության,  հեռախոսային խոսակացությունների գաղտնիությունը ապօրինի խախտվելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է Աղազարյանի փաստաբանը  Հակոբ Ճարոյանը:
Փաստաբանը նշում է, որ քննիչը մերժել է վարույթ հարուցել՝ պատճառաբանելով, որ դրա համար հիմքեր չկան:
Ճարոյանը ասաց, որ բողոքարկելու է այս որոշումը Վերաքննիչ դատարանում. «Աբսուրդ է,  պարտավոր էին հարուցել: Իրենք գրում են, որ հիմքեր չկան, բայց ամբողջ մամուլը խոսում է, որ նախաքննական գաղտնիքը տարածված է, անձի մասին ամեն մի ՔՊ-ական խոսում է»:
Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանի հեռախոսը  քննչական կոմիտեի կողմից առգրավելուց հետո նրանում առկա անձնական նամակագրությունը հայտնվել էր ՔՊ-ականների մոտ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել