Թևանյան Անդոն «լայվ» է մտել ու ոգևորված տեղեկարցել, որ իրենց աշխատանքը պտուղ է տվել. «Մայր Հայաստանի» հայցի շնորհիվ կարմիր կետագծերի թանկացումը դատարանի կողմից ճանաչվել է անվավեր: Անդոն նաև հայտնել է, որ քաղաքապետարանի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ բողոքարկելու են դատարանի որոշումը:

Դատարանի այս որոշումն այնքան է ոգևորել Թևանյան Անդոյին, որ նա նաև ֆեյսբուքյան գրառմամբ է խոտացել հաջորդականութամբ լուծել տրանսպորտի գների թանկացման ու նույնիսկ Նիկոլի հեռացման հարցերը: Ի դեպ՝ այդ նպակներին հասնելու համար Անդոն հայցել է քաղաքացիների ակտիվ աջակցությունը:

Բայց հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ է ասելու Անդոն հանրությանը, եթե քաղաքապետարանի բողոքը բավարարվի ու այս անգամ արդեն կարմիր կետագծերի հարցը լուծվի ի օգուտ Ավինյան Տիկոյի գրպանի: Ենթադրելի է, որ Անդոն ասելու է, թե իշխանութունները ճնշում են բանեցրել դատարանի վրա: Բայց այդ դեպքում հարց կծագի՝ չէ՞ր կարելի այդ ճնշումը բանեցնել ամենասկզբում՝ Անդոյին զրկելով փիառվելու հնարավորությունից: Հետևաբար՝ Անդոյի միակ փրկօղակը կարող է լինել հանրությանը մեղադրելը իրեն բավարար չափով չաջակցելու համար: Այսինքն՝ փորձ է արվելու խնդիրը տեսնել ոչ թե սեփական անձի, այլ հանրության մեջ: Ասել կուզի՝ եթե չեղարկվի դատարանի ներկայիս որոշումը, Անդոյի համար իրավիճակը կարող է ավելի վատ լինել, քան եթե ի սկզբանե որոշումը բացասական լիներ:

Մյուս կողմից՝ ի՞նչ կնշանակի, եթե քաղաքապետարանի բողոքարկումն անիմաստ դուրս գա: Դա կնշանակի մեկ բան՝ առջևում ընտրություններ են, ու գուցե իշխանությունները առիթ են փնտրում՝ մտնելու հանրութան աչքը՝ շատ լավ իմանալով, թե ինչպես կարող են շոյել մարդկանց գլուխը: Եթե քաղաքապետարանի բողոքարկումն արդյունք չտա, ապա կհաստատվի վերոհիշյալ թեզը ու կստացվի, որ Անդոյի խաղն իշխանությունների հետ իրականում համաձայնեցված է. կարմիր կետագծերի թանկացման չեղարկումը նպաստելու է ոչ թե Անդոյի, որին ոչ ոք դուզգյունի չի էլ ճանաչում,այլ Նիկոլին հեղինակության բարձրացմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել