ՔՊ-ական Մինասյան Լիլոն, մեղադրելով Աղազարյան Հովիկին ու Ասլանյան Հակոբին անպատասխանատվության համար, հայտարարել է, թե քաղաքականության մեջ մի հետաքրքիր բան կա, որի կիրառման դեպքում կձևավորվեր մաքուր ու ճիշտ քաղաքական դաշտ: «Դա քաղաքական պատասխանատվությունն է: Եթե դու ինչ-որ քայլեր ես անում, որի համար դու պատասխանատվություն չես կրում, այլ ընամենը ներողությունով ավարտվում է էդ ամեն ինչը, հետագայում դա մյուսներին հնարավորություն է տալիս նմանատիպ գործողություններ նույնպես կրկնել»,-մասնավորապես՝ հայտարարել է Լիլոն:

Գեղեցիկ է, չէ՞, Լիլոն ձևակերպել իր մտքերը… Բայց հարց է առաջանում՝ իսկ Նիկոլի՝ հայ ժողովրդի գլխին վերջին տարիներին բերածն ու պահվածքը տեղավորվո՞ւմ են Լիլոյի սահմանածի ծիրից ներս:

Հարցի պատասխանը, բնականաբար, բացասական է. քաղաքական անպատասխանատվության կատարյալ մարմնացում է Նիկոլը. Արցախը հանձնել, իսկ հետո կանգնել ու կասկածի տակ դնել սեփական մեղավորությունը կամ հրապարակներում ներղություն խնդրել ու անցնել առաջ, կարող էր թերևս միայն Մինասյան Լիլոյի շեֆը, որ այն ժամանակ դեռ չէր սափրվել:

Մարսեց Նիկոլն իր քաղաքական անպատասխանատվության հետևանքները, ուստի Լիլոյի տրաբանությամբ՝ հայ ժողովրդի գլխին եկած աղետը կարող է կրկնվել:

Բայց ինչ-որ մեկը կասկածո՞ւմ է, որ կրկնվելու է…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել