Հրաչիկը համեստություն է արել՝ փորձելով, ըստ երևույթին, փրկել ոչ այնքան Ալենի, որքան փեսայի մազոտ հետույքը: Նա ակնհայտորեն մոռացության է տվել այն փաստը, որ ոչ վաղ անցյալում հրապարկված տվյալների՝ Հայաստանում իսկապես արձանագրվել է համակարգային կոռուպցիայի անհերքելի գոյություն: Համենայն դեպս՝ այդ մասին են փաստում կոռուպցիայի համաթվի մասին վերջին տվյալները, որոնք Հրաչիկի համար որևիցե «կռուտիտի» տեղ չեն թողնում:
Համակարգային կոռուպցիա Հայաստանում եղել է միշտ, այլ հարց, որ երբ Նիկոլն իշխանություն էր վերցնում, խոստանում էր՝ մեկ օրում տալ բոլոր կոռուպցիոներների վերջը: Նա լտիկաբար խաբում էր, քանի որ նպատակ ուներ՝ ոչ թե վերացնելու կոռուպցիան, այլ անձամբ զբաղվել դրանով՝ տալով Հրաչիկին ու նրա քրոջը կյանքի բարիքներից լիարժեքորեն օգտվելու անսպառ հնարավորոթյուն: Այսօր փաստ է, որ Հայաստանն ուղղակի խեղդվում է համակարգային կոռուպցիայի մեջ, որի գլխին նստած են Աննան ու Նիկոլը՝ հսկելով բոլորի «լևի» եկամուտները:
Ըստ երևույթին, ոմանք փորձել են Նիկոլից թաքուն ուտել, սա էլ իմացել է այդ մասին, գժվել ու Ալենին փաստի առաջ կանգնեցրել՝ չհասված, իհարկե, կատարվածի ներքաղաքական խորքը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/198
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել