Անդոնը հերթական անգամ ընդդիմադիր ԶԼՄ-ներին մեղադրել է «հակառակորդի» «ջրաղացին ջուր լցնելու» համար: Ըստ նրա՝ հենց որ «հակառակորդը» մի բան է ասում, ընդդիմութան կողմից կառավարվող լրատվական կառույցներն անմիջապես լծվում են գործի՝ իշխանության դեմ պայքարը վերածելով պետության դեմ պայքարի: 

 

Անդոնի այս տրտունջքում անհնար է չզգալ Իլամի շունչը. Ապշերոնից Սահմանադրությունից ու Անկախության հռչակագրից հրաժարվելու վերաբերյալ մեզ ուղղված պահանջների մասին է  Անդոնն ակնարկել՝ մեղադրելով ԶԼՄ-ներին իրականությունը հանրությանը պատմելու համար: Իսկ ո՞րն է այդ իրականությունը, որը փորձել է չտեսնելու տալ Անդոնը: Դա Նիկոլի՝ թուրքերից ունեցած ուղիղ հանձնառությունն է՝ 3-րդ հանրապետության վերջը տալու, Հայաստանին ագրեսոր հռչակելու, անհատակ ռեպարացիաների գերի սարքելու:  Անդոնին դուր չի  գալիս այն, որ իշխանական պրոպագանդան ճշմարտության առաջ պարտվում է, դուր չի գալիս, թե ինչպես են ընդդիադիր ԶԼՄ-ներն արգելում Նիկոլին բոլորին հիմարի տեղ դնել: 

 

Ցավոք սրտի, այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ իրականության մասին իմանալու համար հարկ է լինում լսել նախևառաջ Իլհամին, քանի որ ինքը՝ Նիկոլը, ոչինչ չի ասում՝ իրականությունը ներկելով վարդագույնով, իսկ եթե ինչ-որ տեղ էլ հանկարծ բռնվում է, անմիջապես մեղավոր է հռչակում նախկիներին՝ անդոններին անմեղ սարքելով: 

 

Այնպես որ՝ խորհուրդ՝ Անդոնին՝ թող իր հարցերն Իլհամի հետ պարզի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել