Tert.am-ը գրում է.

«Մեզ համար շատ կարևոր էր, որ Նիկոլ Փաշինյանը չկարողանա իր տարեդարձի օրը նշի Ֆրանսիայում և իր սելֆիներով նախընտրական ՓիԱր արշավ իրականացնի՝ ինքն իրեն ներկայացնելով, թե մեծ և կարող  քաղաքական գործիչ է, ինչն իրականությանը չի համապատասխանում: Մենք կանխեցինք այդ քայլն ու մեր նպատակին հասանք»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության անդամ Նժդեհ Գարագավորյանը, որը 24 կալանավորված է եղել Փարիզի ոստիկանությունում, այն բանից հետո, երբ ինքն ու իր ընկերը կանգնել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանություն տանող ճանապարհի մեջտեղում և Նիկոլ Փաշինյանին ուղեկցող  ավտոշարասյան ուղղությամբ հավկիթներ ու լոլիկներ շպրտել:

«Նիկոլ Փաշինյանը պղծել է ամեն բան՝ Եռաբլուրից մինչև Ֆրանսիայում Հայաստանի դեսպանություն, մեր ընդվզման ակցիան այնտեղ իրականացրեցինք, քանի որ մեզ համար դեսպանությունը ևս հայրենիքի մի մասն է. դավաճաններն այնտեղ ոտք դնելու իրավունք չունեն»,- ընդգծել է նա:

Փաշինյանը Փարիզում տեղաշարժվել է ոստիկանական ուժեղացված հսկողության ներքո. երիտասարդի դիտարկմամբ մոտ 100 ոստիկան է ապահովել նրա անվտանգությունը, ինչը չի եղել Հայաստանի որևէ ղեկավարի Ֆրանսիա այցի ընթացքում:

Նժդեհ Գարագավորյանը Tert.am-ին հայտնեց իր մտահոգությունն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պառակտում է մտցրել նաև սփյուռքում. «Փաշինյանը Հայաստանի ներքին համերաշխությունը քանդելուց հետո անցել է սփյուռքին՝ կազմելով հոգեկան հիվանդների խմբեր, փորձում է  փոխարինել գաղութների ներկայացուցչական խումբը»- պնդել է երիտասարդը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել