Հիշո՞ւմ եք՝ ինչեր էր դուրս տալիս Նիկոլը, երբ բարձրացնում էր ուժայինների աշխատավարձերը, դատաիրավական համակարգի աշխատողների նյութատեխնիկական հարցերն էր փորձում լուծել բյուջեի հաշվին կամ սահմանում ահռելի պարգևավճարներ: Նա իր այդ քայլը հիմնավորում էր նրանով, որ քանի որ այլևս Հայաստանը «թազայացել է», ու կաշառակերություն է՛լ չկա, ապա պետք է համապատասխան ոլորտի աշխատողները ավելի բարձր աշխատավարձ ստանան, որ չգայթակղվեն ու կաշառք չվերցնեն: Ահա այդ գլուխարդուկոցին մարդիկ էլ լսում ու գլխով տմբտմբացնում էին՝ բյուջեի մսխումն արդարացնելով: Հետո պետք է պարզվեր, որ աշխատավարձերի բարձրացումը որևիցե դրական ազդեցություն կոռուպցիայի ու կաշառակերության վերացման հարցում չի ունեցել, ավելին՝ վիճակը վատթարացել է:
Հետևություն՝ «Խոզը» կա՛մ մոռացել է՝շեֆն ինչ է ժամանակին ասել, կա՛մ ուղղակի նրա հիմնավորուների հետ ապրիորի համաձայն չի եղել, ուստի որոշել է պահը բաց չթողնել ու «ատվետը» Նիկոլի ճակատին ճպցնել:
«Մալադեց» «Խոզ»…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3469
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել