Tert.am-ը գրում է․

Բոլորը շատ լավ գիտեն, թե ինչ է նշանակում պետական գաղտնիք, այս ընթացքում երբևէ չեմ դիմել այս կամ այն գաղտնի փաստաթղթին ծանոթանալու համար: Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ում ՔՊ-ն մեղադրում է արտահոսքի՝ այդ թվում պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության արտահոսքի մեջ:

Դիտարկմանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Հայկ Կոնջորյանն ասել է, որ չեք հերքել, որ արտահոսք եք արել, նա ասաց. «Ոնց որ թե արտահայտվեցի արտահոսքի համար, և զարմանք հայտնեցի, թե ոնց է եղել, որ իմ անձնական դաշտին վերաբերող նյութեր են հայտնվել վարչությունում, վարչապետի մոտ»,- ասել է նա:

Աղազարյանը պատմել է, որ երբ Քյարամյանի հետ կապված միջադեպի շրջանակներում իր փաստաբանը հայց էր ներկայացրել դատախազություն, որ քրեական վարույթ հարուցվի, այդ շրջանակում տեղի էր ունեցել հարցաքննություն և իր հեռախոսն առգրավել են:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել