Թերևս անիմաստ է խոսել այն մասին, թե որքան խորն է Նիկոլը սխալվում՝ ինքն իրեն ու իր թիմին հռչակելով՝ հայոց պետականության փրկիչներ, սակայն եթե նույնիսկ մի պահ ենթադրենք էլ, թե նա ճիշտ է ասում, ապա հետևյալ հարցն է առաջանում՝ ո՞րն է կամ ինչպիսի՞ն է Նիկոլի փրկած պետականության բովանդակությունը:
Այս հարցը գոյութենական նշանակություն ունի, բայց ցավոք, չունի դրական պատասխան. Նիկոլի պետականությունը հայազերծ, արարատատյաց, անդեմ ինչ-որ ամբոխի կողմից բնակեցված «Արևմտյան Ադրբեջանով» հղի տարածք է, որը չունի ո՛չ գոյության իմաստ, ո՛չ ազգային ծրագիր, ո՛չ էլ անգամ երազելու իրավունք՝ իրեն պատկանելիքը հետ բերելու, արդարությունը վերականագնելու: Այլ կերպ ասած՝ Նիկոլը պետությունը պատկերացնում է որպես սնվելու ու դրա հետևանքով առաջացող բնական կարիքները հոգալու վայր, վայր, որտեղ մարդն ու անասունը մեկ են: Այսինքն՝ Նիկոլն անասնաֆերմա է կառուցում՝ հավասարներից ու ավելի հավասարներից բաղկացած, որտեղ ինքը հանդես է գալիս գերագույն հավասարի դերում:
Էրդողանը երևի խոստցել է, որ նման Հայաստանի հետ ինքը հետագայում ևս պրոբլեմ չի ունենալու՝ թույլ տալով ՔՊ-ականներին հայտնվել թուրքական պետության կցորդի դերում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3468
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել