Ստիպված ենք ևս մեկ անգամ արձանագրել, որ, ՌԴ պաշտոնյաների ձերբակալման կեղծ օրդերների արձակման ֆոնին, Երևանի մասնակցությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին ուղիղ վնաս է հասցնում հայ-ռուսական հարաբերություններին, այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա ընդգծել է, որ Մոսկվայի վերաբերմունքը ՄՔԴ-ին, ինչպես նաև Հայաստանի անդամակցությանը, անփոփոխ է:
 
«Եթե դա նպաստեր ինչ-որ միջազգային իրավական նորմերի ամրապնդմանը, հակամարտության կարգավորմանը, գուցե դա դեռ կարելի էր հասկանալ, բայց փաստերն այլ բան են ասում. իր գոյության 20 տարվա ընթացքում ՄՔԴ-ն կարգավորելու հարցում չի օգնել ոչ մի հակամարտության, որով փորձել է զբաղվել»,– ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել