Անդոնի գործերն են թարսվել. բավական չէ, որ Նիկոլի պահանջով գլուխը կախած ներողություն է բոլորի առաջ խնդրել ՔՊ-ականներ Գաբիրելյան Սիսակից ու Աննայի եղբայր «Ասկյար Հրաչիկից»՝ նրանց զրպարտելու համար, դեռ մի բան էլ նրա առաջ պահանջ է դրվել ցուցադրաբար ներողություն խնդրել մյուս բոլոր այն ՔՊ-ականներից, որոնց անվան հետ խաղացել է: Այս մի պահանջին, սակայն, Անդոնը չի ենթարկվել ու փորձում է դիմադրել: Այս մասին տեղեկությունը մամուլում է տեղ գտել:

Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Անդոնին կարող է սպառնալ Աղազարյան Հովիկի սև ճակատագիրը, արդյոք նա՞ էլ ստիպված կլինի անկախանալ ու հայտարարել, որ մտադիր չէ իր մասին հաճախ հիշեցնել կամ պաշտպանել սեփական արժանապատվությունը:

Նիկոլին ակնհայտորեն դուր չի եկել Անդոնի այդօրինակ պահվածքն այն պատճառով, որ նա հասկացել է՝ կարող է կոնտրոլը կորցնել. Անդոնը փորձառու խառնակիչ է, ուստի կարող է ինչ-որ մի պահ իր ունակություներն օգտագործել Նիկոլի դեմ՝ այդպսիով խփելով Հակոբյան Աննայի գործին. Նիկոլը միայն նրա խամաճիկը կարող է լինել: Կասկած չկա, որ Անդոնի դեմ դավադրությունների հեղինակը կոնկրետ Հակոբյան Աննան է, որը, ասում են, սեփական ապագայի հետ կապված բավական գրանդիոզ ծրագրեր ունի:

Անդոնը, իհարկե, մանդատը վայր չի դնի. նա այդ մանդատի մասին ողջ կյանքն է երազել: Մի ձև կգտնի, իրավիճակը կհարթի, եթե տեսնի՝ շատ են ճնշում, տո մեկ չէ, հազար ներողություն էլ կխնդրի, միայն թե փողի «կռանտը» չփակվի: Անդոնը Աղազարյան Հովիկ չէ ու իրավիճակից մի ելք կգտնի, եթե, իհարկե, Աննան համը չհանի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել