Tert.am-ը գրում է.

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամաբոր Գևորգ Գորգիսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հանդիպել է Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, որից հետո տեղեկացել է, որ Արա Սաղաթելյանին արգելվել է որևէ տիպի կապն արտաքին աշխարհի հետ, այդ թվում՝ հեռախոսազանգերը և տեսակցություններն ընտանիքի անդամների հետ:

Tert.am-ի հետ զրույցում Արա Սաղաթելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը, անդրադառնալով նման որոշում կայացնելու հիմքերին, նշեց՝ քրեական դատավարության օրենսգրքում հիմքն առկա է, բայց կոնկրետ դեպքում այդ հիմքերը սխալ անձի վերաբերյալ, սխալ դեպքում են կիրառվել:

Նրա խոսքով՝ եթե քրեական գործով ձեռք բերված տվյալները բավարար հիմքեր են տալիս ենթադրելու, որ անձը կալանավորումը որպես խափանման միջոց կրելիս կարող է հանդիպել այնպիսի անձանց հետ, որոնց միջոցով կարող է անօրինական ազդեցություն ունենալ գործով անցնող այլ անձանց նկատմամբ կամ հակաօրինական այլ վարքագիծ ցույց տալ, քննիչը նման լիազորություն ունի արգելելու, բայց այս դեպքում տրամաբանություն չկա մեկի վրա ազդելու, որովեհտև որևէ մեկի հետ բացարձակապես կապված չէ այս քրեական գործի շրջանակներում, չկա նաև անձ, որ կարող է իր դեմ ցուցմունք տալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

«Ծայրից ծայր անօրինականությունների շղթա է: Բողոքարկելու ենք դատախազին, եթե բավարարում չստանանք, կդիմենք ընդհանուր իրավասության դատարան,  պետք է ցույց տրվի, թե ինչ մեթոդով է պետությունը պայքարում իր ընդդիմախոսների դեմ: Արա Սաղաթելյանն իր անչափահաս երեխայի կամ ընտանիքի հետ շփվելով՝ քրեական գործին վնաս չի կարող տալ, որովհետև այդ քրեական գործի հետ Սաղաթելյանը որևէ առնչություն չունի: Սա խոսում է այն մասին, որ ի սկզբանե անօրինական կարգով էր Սաղաթելյանի աշխատասենյակի խուզարկությունը, հետո ձերբակալությունը, որին հաջորդեց դատարանի կողմից կալանավորման որոշումը: Սա խոսում է այն մասին, որ ինչ-որ մի աշխատասենյակում նշանակվել են մեղավորներ և պետությունը ամեն ինչ անում է, որ անձնական հաշվեհարդար տեսնի այդ անձանց նկատմամբ՝ քաղաքական հայացքների հետ կապված»,- պարզաբանեց Պողոսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել