1. ՀՀ ԳՇ պետն իր ուղերձում հայտարարել է, որ դեռ հունիս 12-ին տեղեկացրել է Նիկոլին, որ «…մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան»։
2. Պատերազմի 4րդ օրը ԳՇ պետը զեկուցել է, որ «…2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար»։
3. Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարեց, որ հոկտեմբեր 20 «…համոզել էի Ալիևին դադարեցնել մարտական գործողությունները Ղարաբաղում․․․Ինձ համար անսպասելիորեն Փաշինյանն ասաց, որ դա իրենց համար անընդունելի է»։
4. Ռուսաստանի նախագահն այսօր հատուկ ընդգծել է, որ «…Շուշի քաղաքի փոխանցման մասին հարցը երբեք չի դրվել» բանակցություններում։
5. ԵՎ վերջում Վ. Պուտինը նկատել է, որ «Ղարաբաղի չճանաչման փաստը, այդ թվում և Հայաստանի կողմից, զգալի հետք է թողել իրադարձությունների ընթացքի վրա»
Օրվա մնացած մասը լցված էր իշխանական լկտիությամբ, ագրեսիայով՝ խուսափելով պատասխանատվությունից ու իրականությունից։ Իմքայլական տրագեդիան՝ շարունակելի։