Ինչպես հայտնի է, «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում այս պահին իրականացվում է խուզարկություն։ 

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը, գտնվելով դեպքի վայրում, լրագրողներին հայտնել է, որ գործով որևէ մանրամասներ չի հրապարակվում՝ այն հիմնավորմամբ, որ նախաքննության տվյալները գաղտնի են։ «Հայտարարում են, որ նախաքննական գաղտնիք է, մանրամասներ չեն կարող ասել։ Ներսում Քննչական կոմիտեի ծառայողներն են»,- ասել է պատգամավորը։

Քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել է, որ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ քրեական վարույթի շրջանակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել